10 հայտնի մարդկանց անուններ, գործունեության մասին, ովքեր զբաղվում են, զբաղվել են մարդկանց իրավունքների պաշտպանությամբ💖

1.Artak Beglaryany: Arcaxi Mardu iravunqneri pashtpan

Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս՝ ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։ Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ:Արտակ Բեգլարյանը 2009-2010 թվականներին մասնակցել է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի ամբողջական ծրագրին՝ դրա շրջանակներում համահիմնադրելով «Ճանաչենք Հայաստանը» նախաձեռնությունը: 2009-2013 թվականներ՝ ՀՀ նախագահին կից գործող «Հանրային խորհրդի» անդամ էր։ 2011-2012 թվականներ՝ ՀՀ Աժ-ին կից գործող երիտասարդական խորհրդարանի անդամ։ 2012 թվականից «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ:Արտակ Բեգլարյանը հեղինակել է գիտական մի շարք հոդվածներ՝ դրանք ներկայացնելով տարբեր միջազգային գիտաժողովներում և հրապարակելով թե՛ միջազգային, և թե՛ հայաստանյան հանդեսներում։ Նրա հոդվածները վերաբերում են քաղաքական համակարգերին, տեղեկատվական անվտանգությանը, հայկական լոբբիին, ղարաբաղյան հակամարտություն և հարավկովկասյան աշխարհագրականություն: Պարբերաբար հանդես է գալիս նաև հրապարակախոսական և վերլուծական հրապարակումներով և հարցազրույցներով:

 

2.Արման Թաթոյան

(դեկտեմբերի 18, 1981ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

  • 1998-2002 թվականներ – սովորել և գերազանցությամբ ավարտել է  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ բակալավրիատը։
  • 2002-2004 թվականներ – սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
  • 2004-2007 թվականներ – սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
  • 2012 թվական – սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցի «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիրը։
  • 2012-2013 թվականներ – սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի մագիստրոսի որակավորմամբ։ Ունի նաև իրավունքի պատվավոր մագիստրոսի կոչում։
  • 2003-2004 թ. – Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնի իրավական հարցերով փորձագետ։
  • 2005 թվականից – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
  • 2004-2007 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի իրավական հարցերով ավագ մասնագետ։
  • 2007 թ. եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական։
  • 2007-2009 թթ. – Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող։
  • 2008 թ. եղել է ՀՀ դատախազության դպրոցի դասախոս։
  • 2009 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ։
  • 2009-2011 թթ. – «ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի իրավական հարցերով համակարգող։
  • 2010 թ. – ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու։
  • 2010 թ. – Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
  • 2010-2012 թթ. – Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ։
  • 2010-2012 թթ. – ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ։
  • 2010–2013 թթ. – ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2010 թվականից – ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ։
  • 2011 թվականից – Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
  • 2013 թվականից – Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական։
  • 2013 թվականից – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Картинки по запросу "arman tatoyan wikipedia"

3.Լարիսա Ալավերդյան

(սեպտեմբերի 21, 1943ԲաքուԱդրբեջանական ԽՍՀԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի պատվավոր անդամ։1960-1965 թվականներին աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը որպես դաստիարակ, 1966-1967 թվականներին՝ Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990 թվականներին՝ Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում՝ սկսած կրտսեր գիտաշխատողից մինչև բաժնի վարիչ, և հաշվիչ կենտրոններում՝ սկսած բաժնի վարիչից մինչև տնօրենի տեղակալ։

1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004 թթ. և 2006-2007 թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն։ 2004-2006 թվականներին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

2002 թվականից դասախոսում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2007 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Կանանց հանրապետական խորհրդի, ՀՀ Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների և զինգերիների հարցերի, Միգրացիայի և փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի և աշխատանքային խմբի անդամ է։

Լարիսա Ալավերդյանը մասնակցել է տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հանդիպումների, հեղինակ է տարբեր ժողովածուների ու հրապարակումների։

Արցախին վերաբերող մի շարք փորձագիտական փաստաթղթերի հեղինակ է։

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Картинки по запросу "larisa alaverdyan wikipedia hayeren"

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *