Պատասխանում եք հետևյալ հարցերին․💖

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։Հաջորդ նշանավոր սոցիալական շարժումը հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Այն առաջացել էր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, չուներ պետականություն՝ ոչ արևելյան (428), ոչ արևմտյան հատվածներում (389)։

 

2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

(——————–)

 

3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։

Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երկրորդ անգամ կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար։ Ռազմական գործողությունները հիմնականում մղվել են Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը։ Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մոտ 20 տարի (572-591)։575 թվականին պարսիկներն ու բյուզանդացիները համաձայնության եկան և զինադադար կնքեցին. մեկ տարի անց ռազմական գործողությունները վերսկսվեցին: 580 թվականին բյուզանդական զորաբանակի հրամանատարներն են նշանակվել Մորիկը (երկու տարի անց՝ կայսր, 582-602) և ծագումով հայ Ներսես զորավարը։ 589 թվականին Վահրամ Չուբինի գլխավորությամբ ապստամ­բություն է բռնկվել Որմիզդ շահի դեմ: Նրանք կուրացրել են պարսից արքային և գահ բարձրացրել նրա որդի Խոսրովին: Դժգոհ լինելով նաև նրանից՝ ապստամբները փորձել են ասպարեզից հեռացնել նրան: Խոսրովը բյուզանդացիներին խոստացավ է գահին հաստատվելուց հետո հրաժարվել Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի մի շարք տարածքներից: Մորիկն ընդունեց Խոսրովի առաջարկը և նոր զորամասեր ուղարկեց արևելք։ Պարսից իշխանության դեմ ապստամբեցին նաև Տուրուբերանի բնակիչները. 15 հազարանոց հայկական բանակը Մուշեղ Մամիկոնյանի և Սմբատ Բագրատունու գլխավորությամբ ոտքի կանգնեց․

4․  Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։

Թեոդորոս Ռշտունի (590 – 656ԴամասկոսՈւղղահավատ խալիֆների պետություն), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ։ Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։

7-րդ դարի սկզբին մինչ այդ տերությունների ուշադրությունը չգրավող ու մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչության կյանքում տեղի ունեցան դարակազմիկ իրադարձություններ։ Արաբները ապրում էին առանձին ցեղերով կամ ցեղախմբերով։ Խիստ տարածված էին ցեղական բարբառները։ Գերիշխող կրոնը հեթանոսությունն էր, կային նաև քրիստոնեական ու հուդայական համայնքեր։ 7-րդ դարի սկզբին թերակղզու վաճառաշահ քաղաքներից մեկի՝ Մեքքայի ալ-Կուրեյշ ցեղի ներկայացուցիչ արաբ վաճառական Մուհամմադը հիմնում է նոր միաստվածային կրոն՝ իսլամ (արաբ․՝ الإسلام‎‎՝ հնազանդություն), և հորջորջվում որպես ալ-ռասուլ (արաբ․՝ رسول‎‎, մարգարե)։ Նոր կրոնը հնազանդություն էր քարոզում պետության ղեկավարի՝ խալիֆի նկատմամբ։ Միաժամանակ բոլոր մուսուլմաններին պարտադրվում էր «սրբազան պատերազմ» մղել «անհավատների», այսինքն՝ ոչ մուսուլմանների, առաջին հերթին՝ հեթանոսների դեմ։Արաբական ցեղերը շուտով միավորվում են մեկ պետության կազմում։ Այն օտար աղբյուրներն անվանում են խալիֆայություն, քանի որ նրա ղեկավարը խալիֆն էր (արաբ․՝ خليف‎‎՝ փոխարինող)։ Տերության ինքնանվանումը ալ-Դաուլա ալ-Արաբիյյա էր (արաբ․՝ الدولة العربية‎‎՝ արաբական պետություն)։ Այդ ժամանակ երկարատև պատերազմներից թուլացել էին Մերձավոր Արևելքի երկու հզոր պետությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Հպատակ ժողովուրդները պատրաստ չէին լուրջ դիմադրություն ցույց տալ նոր թշնամուն։ 636 թվականին Պաղեստինում՝ Յարմուքի ճակատամարտում արաբները հաղթում են բյուզանդացիներին, իսկ 638 թվականին գրավում Երուսաղեմը։ Դրան հաջորդում է Սիրիայի, Եգիպտոսի ու Հյուսիսային Աֆրիկայի գրավումը։ Այդ ընթացքում նվաճվում է Սասանյան Պարսկաստանը։ 642 թվականի Նեհավենդի ճակատամարտից հետո արաբները գրավում են նաև Միջին Ասիան, Ինդոս գետի հովիտը։ Այդպես ստեղծվում է մինչ այդ գոյություն ունեցած պետություններից ամենամեծը՝ Արաբական խալիֆայությունը։

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

Աղվանք, Բուն Աղվանք կամ Կովկասյան Ալբանիա (չշփոթելԱրևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ (Տե՛ս Հայք-Աղվանք սահմանի հարցը)։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։Արմինիա կուսակալություն կամ Հայաստանի ամիրայություն, Հայաստանի կիսանկախ վիճակն էր Արաբական խալիֆայության կազմում։ Հայաստանն արաբների օրոք կառավարում էին արաբ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Դրան վերջ դրվեց 885 թ-ին, երբ Հայաստանը հռչակվեց թագավորություն։ Էմիրայությունը, բացի պատմական Հայաստանից ժամանակ առ ժամանակ ընդգրկել է նաև Միջագետքն ու Ատրպատականը, մինչև Կովկասյան Մեծ լեռներ։ Երկիրը կառավարվել է արաբ ոստիկանի կողմից, ում նստավայրը եղել է Դվին քաղաքը, չնայած փաստացի իշխանությունը գտնվում էր հայազգի իշխանների ձեռքում։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

Վարդանակերտի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 702 թվականի դեկտեմբերին Արարատ լեռան հյուսիսային ստորոտին։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին հայերը բանակեցին Վարդանակերտ ավանում։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ/