(Սպիտակ գառան երազը քննարկում)💙Պատմութթ

“Սպիտակ գառան երազը” կարճամետրաժ ֆիլմը քննարկեցինք Կրթահամալիրի Պատմության ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյանի հետ։ Ֆիլմի մեջ կար տարբեր իմաստնր,տեսակներ և հասկացություններ։  Մեր հետ եր նաև Ազգագրագետ Տրդատը նրա հետ խոսակցությունը ավելի՛ հետաքրքիր դարձավ. Նա լա՛վ գիտեր Ֆիլմի սյուժեն և իմաստը։Շատ հետաքրքիր անցավ  քննարկումը.

Իմ կարծիքով այս կարճամետրաժ ֆիլմը մի խեղճ գառան մասին եր՝ իդեպ իր անունը ինձ շաատ դուր է գալիս (Բեեբե~)💙

Նա շատ էր վստահում իր հովվին (Արամոին) մտածում էր թե նա կփրկի իրեն զոհաբերությունից։Բայց հովիվը դավաճան տականքը վաճառեց Բեբեին 30 հազար դրամով։

ԵՎ Բեբեն (կոմաի) մեջ😂 երազ եր տեսնում թե ինչպե՛ս է հոովիվը և մնացածը պայքարում իրեն համար որ ցմահանա։

Քնից արթնանալիս նա հաակացավ վոր դա այտպես ցե ուղղակի երազ էր…

Այտպես Արամոն հովիվը՝ նա վաճառեց սերը կախվածությունը և հոսախափ արեց Բեբեին..

Շատ շատ դեպքեր կան իրական,տխուր է..

💙💙🥺

Ահա և այսօրվա քննակման մի մասնիկ։

 

 

Շատ հետաքրքիր ժամանակը անցկացրեցինք ։💙💙

(Հունվարյան ստուգատես)

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2 լիտր կաթի մեջ ավելացնում ենք մեկ թեյի գդալ (կիտրոնի աղ) հետո խառնում ենք 10 րոպե թույլ գազի վրա։ 5 րոպե անց արդեն կաթը կտրվում է հետո քամում ենք և տեղադրում ենք մաքուր ափսեի մեջ։

ՆԱԽԱԳԻԾ-ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

Այսօր եղանք 2֊5 տարեկան երեխաների մոտ,նախագիծ իրականացնելու նպատակով։Անցավ շատ հետաքրքիր`տարբեր խաղեր սովորացրեցինք,խաղացինք։Միասին վերհիշեցինք գույները,մի քանի երկրաչափական պատկերներ սովորեցրեցինք։Լավ ժամանակ անցկացրեցինք նրանց հետ։

Մի քանի դրվագ մեր այսօրվա դասընթացից կտեսնեք տեսանյութում։

Մի քանի լուսանկար`

ՆԱԽԱԳԻԾ 《ԽԱՂԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ》

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 11։00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Մասնակիցներ՝ քոլեջի 2-5 տարեկանների խումբ

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար:

Առաջարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:

  1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:
  2. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:
  3. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված պարկ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ պարկի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:
  4. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:
  5. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար:

Նախագիծը շարունակական է։

Նախագծի պատասխանատուներ՝

Ջեմմա Զարգարյան

Ռոզի Փուրթոյան

Սաթեն Գեվորգյան

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՆԻՄԵՆԵՐ

Դիջիթեքներից մեկի շրջանակներում մասնակցեցի կուրսընկերուհուս` Թամարաի դասընթացին,որի ժամանակ վերջապես իմացա թե ինչ է անիմենանիմացիոն մուլտֆիլմ,որը հիմնականում տարածված է Ճապոնիայում։Շատ հետաքրքիր անցավ հանդիպումը,իմացա շատ բան նրանց հերոսների մասին։Կասեմ մի բանանիմե նայող մարդիկ իմ կարծիքով կյանքին նայում են ուրիշ տեսանկյունից,նրանց հետ շբվելը հետաքրքիր է,չունեն սովորական կյանքբոլոր այլ մարդկանց նման,ունեն ավելի տարբեր ուղղություններով զարգացած կյանք։

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԿԱՑՈՒԹՅՈՒՆ`ՎԱՃԱՌՔԻ ՄԵԽԱՆԻԶՄ

Ընկեր Ելենան և 1֊2 կուրսի ուսանող Սիմոն Ավետիսյանի դիջիթեքին մասնակիցն եմ եղել։Քննարկեցինք վաճառքի մեխանիզմը։Կփորձեմ ասել մի քանի բան,ինչ հասկացա հանդիպումից:

Վաճառքը արդյունավետ դարձնելու համար նախ եվ առաջ անհրաժեշտ է պրոդուկտի ճանաչում, վաճառողների վերապատրաստում: Վաճառքում զգալի կորուստ տեղի է ունենում այն դեպքում, երբ վաճառողը վատ է ճանաչում կամ միայն ընդհանուր պատկերացում ունի վաճառվող պրոդուկտի մասին: Ցավոք, այս խնդրի կարևորությունը վաճառքի բաժնի ղեկավարները և տնօրինությունը չեն գիտակցում: Վաճառողները պետք է ոչ միայն մանրակրկիտ ճանաչեն պրոդուկտը, այլև պատրաստ լինեն պատասխանելու գնորդների ամենաբարդ հարցերին` կապված ֆունկցիոնալ հնարավորությունների և շահագործման ընթացքում առաջացող խնդիրների հետ: Եթե վաճառողը չի ճանաչում ապրանքը, ապա, հնարավոր է` որևէ բան վաճառի պատահականության սկզբունքով: Իսկ այն վաճառողը, որի պատկերացումները ապրանքի մասին ամբողջական են, ունի մեծ հնարավորություններ վաճառելու ոչ միայն գնորդի ընտրած ապրանքը, այլև ուրիշ աքսեսուարներ և լրացնող ապրանքներ ու ծառայություններ: Գնորդն էլ ոչ միայն գոհ կհեռանա այդպիսի վաճառողից, այլև կվերադառնա մեկ այլ առիթով եւ խորհուրդ կտա ծանոթներին:

ԴԻՋԻԹԵՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ`ԱՐԺԵԹՂԹԵՐ

3-րդ կուրսեցիների կազմակերպած դիջիթեքի մասնակիցն էի,որի շրջանակներում քննարկեցինք արժեթղթերը:

Արժեթղթերի թողարկումը`

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։