ՄԼԵՀ

ՕԳՏՎԵԼ ԵՄ 💙👇

 http://ysu.am/files/03A_Hovhannisyan-1592995947-.pdf

Հայոց պատմության մեջ շատ չեն այն գործիչներըորոնքզերծ մնալով կրոնական նախապաշարումներիցդաշնակցեցին այլադավան իշխանավորների հետհանուն հայրենիքի ազատագրման ու բարգավաճմանԱյդ քչերից են Պապ թագավորը (370-374), Թեոդորոս Ռշտունին (VII դար), Մլեհը և Դավիթ Բեկը:

 Հայ ռազմաքաղաքական մտքի զինանոցը հարուստ է քաջարի գործիչներով և հմուտ դիվանագետներով: Նրանց մեջ առանձնանում է Կիլիկյան Հայաստանի մեծ իշխան Մլեհ Ռուբինյանը: Ճկուն, խելացի, հնարամիտ և հայրենանվեր. ահա այսպես կարելի է բնորոշել Մլեհ Ռուբինյանին, չնայած հայ կղերական գրականությունը նրան ներկայացնում է որպես անփառունակ և անարժան իշխանավորի:

Թե երբ է ծնվել Մլեհ իշխանը, պատմությունը լռում է: 1169 թ. նա ժառանգեց Կիլիկիայի իշխանապետության գահը և կառավարեց 6 տարի: Սակայն այս կարճ ժամանակամիջոցում Մլեհ իշխանը կարողացավ արմատապես փոխել Կիլիկյան պետության արտաքին և ներքին կարգավիճակը, նպաստել նրա հզորացմանը և լավ նախապայմաններ ստեղծել Կիլիկիայում թագավորության հռչակման համար:

1080 թ. Լեռնային Կիլիկիայի Կոռիկոս ամրոցում Բագրատունյաց թագավորության վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսերի (1042-1045) ազգականներից Ռուբենը Կիլիկիան հռչակեց անկախ իշխանություն և հիմք դրեց Կիլիկիայի իշխանապետությանը, ինքն էլ գահակալեց որպես Ռուբեն Ա Ռուբինյան (1080-1095): Ռուբենի հաջորդները պայքարի ու արյան գնով ամրապնդեցին իրենց իշխանությունը` աստիճանաբար դուրս մղելով Կիլիկիայից բյուզանդացիներին և սելջուկներին: Պայքարն ավելի թեժացավ Լևոն Առաջինի օրոք (1129-1137): Նա կարողացավ անգամ ջախջախել Անտիոքի դքսությունն ու ազատագրել Դաշտային Կիլիկիան:

Մլեհը Լևոն Ա իշխանի կրտսեր որդին էր:

1137 թ. Բյուզանդիան հարձակվեց Կիլիկյան Հայաստանի վրա` նպատակ ունենալով խեղդել հայերի անկախությունը լեռնային այդ փոքր երկրում: Լևոն Ա հայոց զորքով պարտություն կրեց և գերեվարվեց գահաժառանգ Ռուբենի հետ միասին: Նրանք երկուսով նահատակվեցին Կոստանդնուպոլսում: Մլեհը, խուսափելով գերությունից, ապաստանեց Եդեսիայում` քեռու մոտ: Իսկ Լևոն Առաջինի մյուս որդին` Թորոսը, կարողացավ փախչել գերությունից և վերադառնալ Կիլիկիա:

Շուտով Լևոնի որդիները` Թորոս Երկրորդը, Ստեփանեն և Մլեհը ապստամբում են Բյուզանդիայի դեմ և երկիրը դարձյալ ազատագրում գերությունից: Թորոս Երկրորդը ժառանգեց հայոց գահը (1139-1165), իսկ Մլեհը` սպարապետությունը: Որպես հայոց զորքի սպարապետ` նա Թորոս  Երկրորդի ամենամեծ աջակիցն էր երկիրն օտարներից մաքրելու գործում:

Թորոս Երկրորդը, լինելով շրջահայաց գործիչ և քաջ պատերազմող, միաժամանակ շատ տատանողական դիրքորոշում ուներ արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես շարունակ զիջումներ էր անում Կիլիկիայում հաստատված խաչակիրներին, որոնց ազդեցությունն օր օրի ուժեղանում էր երկրում: Դրա մեջ մեծ վտանգ տեսնելով` Մլեհը փորձեց պայքար ծավալել խաչակիր ասպետների դեմ: Սակայն Թորոս Երկրորդը չկամեցավ բացահայտ առճակատման մեջ մտնել խաչակիրների հետ, և եղբայրների, երբեմնի դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվեցին: Բանը հասավ նրան, որ Թորոս Երկրորդն արտաքին ճնշման տակ ստիպված էր Մլեհ իշխանին արտաքսել Կիլիկիայից:

1165 թ. իշխանաց իշխան Թորոս Երկրորդը մահանում է, և Մլեհը, վերադառնալով Կիլիկիա, ժառանգում է իր օրինական իշխանությունը:

Նստավայր դարձնելով Լեռնային Կիլիկիայի անառիկ Վահկա բերդը` Մլեհ իշխանն անմիջապես պատերազմ հայտարարեց Կիլիկիայում հաստատված խաչակիրներին և կաթոլիկ հոգևորականությանը:  Նա ջախջախեց խաչակիրների բանակները, նրանց վտարեց Կիլիկիայից և խաչակիրների ու կաթոլիկ հոգևորականների կալվածքները գրավեց հարքունիս:

1171 թ. ի պաշտպանություն խաչակիրների հանդես եկան Անտիոքի դքսությունն ու Երուսաղեմի թագավորությունը: Սակայն Մլեհը կարողացավ վճռական ճակատամարտում ջախջախել նրանց միացյալ ուժերը ևս: Դաշինք կապելով Հալեպի հզոր ամիրա Նուր ադ-Դինի հետ` Մլեհը ջախջախեց ու հալածեց Կիլիկիայից ոչ միայն խաչակիրներին, այլև բյուզանդական զորքերը, գրավեց և իր երկրին կցեց Ադանա, Տարսոն քաղաքները: Սրանով Դաշտային Կիլիկիան վերջնականապես միացավ Կիլիկիայի իշխանությանը: Այս նվաճմամբ Մլեհն իր ազդեցության տակ առավ արևելք-արևմուտք ռազմավարական և առևտրական կարևորագույն ուղիները: Նա Նուր ադ-Դինի օգնությամբ հետ նվաճեց նաև հայ իշխանների ձեռքն անցած իր հայրական ժառանգությունը, ինչպես նաև արտաքին նվաճումների անցավ` նվաճած տարածքները կիսելով դաշնակցի հետ:

Օգտագործելով հակասությունները Արևմուտքի և Արևելքի, քրիստոնեության և իսլամի միջև` Մլեհը հմտորեն շահում էր այդ պայքարում:

Իր կարճատև իշխանության շրջանում Մլեհը հասցրեց նաև նոր մայրաքաղաք հաստատել: Վերակառուցելով և ամրացնելով Սսո անառիկ բերդը` 1173 թ. իր իշխանապետության մայրաքաղաքը տեղափոխեց այնտեղ:

Մլեհ Ռուբինյանը կարողացավ կտրուկ միջոցներով Կիլիկիայում հզոր կենտրոնաձիգ իշխանություն հաստատել` կայուն ու մարտական բանակով, որն ունակ էր ամեն պահի արժանի հակահարված տալ թշնամուն: Նա աչքի էր ընկնում ոչ միայն կառուցողական քաղաքականությամբ, եթե հարկ էր լինում, նաև դաժանությամբ: Այդպես ճնշեց ընդդիմացող իշխանների ելույթները և լատինամոլ ու կաթոլիկ հոգևորականների դավադրությունները:

Մլեհը Պապ թագավորից հետո թերևս երկրորդն էր, որը համարձակվեց ձեռնոց նետել ժամանակին հայ իրականության մեջ արմատացած կարծրատիպին, թե հայության միակ պաշտպանը քրիստոնեությունն է, և քաղաքականությունն ու կրոնական դոգմատիզմը միևնույն բաներն են: Նա հանուն իր երկրի շահերի դաշնակցեց հենց մահմեդական հզոր տիրակալի` Նուր ադ-Դինի հետ և պայքար սկսեց քրիստոնյա խաչակիրների դեմ: Ըստ էության` Մլեհ իշխանի համար առաջնայինը ազգն էր ու պետությունը: Ամեն ինչ հանուն ազգի և պետության, ոչինչ պետությունից դուրս: Ահա՜ նրա քաղաքական բանաձևը: Եվ հենց Մլեհը ստեղծեց քաղաքական ու տնտեսական այն հիմքերը, որով էլ հետագայում նրա եղբորորդին` Լևոն Բ Մեծագործը (1187-1219) Կիլիկիան հռչակեց թագավորություն:

Այս ամենը չէր կարող դուր գալ խաչակիրներին, կաթոլիկ հոգևորականությանը և հայ լատինամետ ազնվականությանն ու հոգևորականությանը: Վերջիններս բանադրեցին Մլեհին և կոչեցին «Սատանայի գործակից»: Հայոց եկեղեցին Հայաստանի ապագան տեսնում էր միայն քրիստոնյա մեծ ու հզոր որևէ տերության հետ` բացառելով սեփական հզորության և անկախության գաղափարը:  Հետևանքը` կատարվեց ոճիր, և Մլեհ իշխանաց իշխանն իր իսկ մայրաքաղաքում, արքունական պալատում զոհ գնաց նրանց նյութած դավադրությանը: Մլեհը զոհ գնաց այն մարդկանց, որոնց համար ազգը և հայրենիքը ստորադասված էին քրիստոնեությանը և կրոնական մոլեռանդությանը:

Մլեհից հետո Կիլիկիայի իշխանության գահն անցավ նրա կրտսեր` Ստեփանե եղբոր որդուն` Ռուբեն Երրորդին (1175-1187), որը Մլեհի դիակը փառք ու պատվով ամփոփեց Մեծքար վանքում, իսկ դավադիրներին մահապատժի ենթարկեց:

Պատմությունը ցույց տվեց, թե որքան ճիշտ էին Մլեհ իշխանի բռնած դիրքը և քաղաքականությունը քրիստոնյա Արևմուտքի նկատմամբ: Ցավոք, նրա օրինակը ուսանելի չեղավ, և 1375 թ. մենք կորցրեցինք ևս մեկ պետականություն` հանուն հավատի: Հայոց պատմության մեջ շատ չեն այն գործիչները, որոնք, զերծ մնալով կրոնական նախապաշարումներից, դաշնակցեցին այլադավան իշխանավորների հետ` հանուն հայրենիքի ազատագրման ու բարգավաճման: Այդ քչերից են Պապ թագավորը (370-374), Թեոդորոս Ռշտունին (VII դար), Մլեհը և Դավիթ Բեկը: Պապ թագավորն անիծվեց հայ կղերական պատմիչների կողմից` պիտակվելով որպես պիղծ ու անօրեն և դավադրության զոհ դարձավ: Թեոդորոս Ռշտունին դեռ կենդանության օրոք հալածվեց և մեկուսացավ: Նրա պայքարն ըստ արժանվույն չգնահատվեց թե՛ ժամանակակիցների, թե՛ սերունդների կողմից: Մլեհը զոհ գնաց ապազգային  կրոնամոլների դավադրության, իսկ Դավիթ Բեկը մահացավ կասկածելի հանգամանքներում: Սակայն այս գործիչների կատարածն անուրանալի է հայ ժողովրդի ազատագրական պայքարում:

Ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է, մենք դեռևս չենք կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը և հավատն ու կրոնը վեր ենք դասում ազգայինից ու պետությունից:

Վահանանց պատերազմ

Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով: Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը: Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում: Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում: Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե’ Հայոց եկեղեցու և թե’ հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում:

Հայ նախարարությունը խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացող նախարարներին: Նախարարների միջավայրում աճում էր փոխադարձ թշնամանքը: Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում: Հարկերը նորից ծանրացան: ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Ապստամբության սկիզբը: Ակոռիի հաղթանակը

Վահան Մամիկոնյան

Վահան Մամիկոնյան

481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը: Վախթանգ թագավոը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանին և ապստամբել: Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը: Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական: Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Ապստամբների համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել ազատագրական շարժումը: Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ:

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ: Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը: Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում: Պետք էր համախմբել ոժերը քանի որ պարսիկները պատրաստվում էին 482թ. գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ներսեհապատի ճակատամարտը: Ապստամբության հետագա ընթացքը

Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ:

Մարտը սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով: Հայոց բանակի աջ թևի զինվորները չդիմացան և նահանջեցին: Բայց անսասան մնաց կենտրոնական զորագունդը, որին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը: Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում: Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց: Շուտով գույժ ստացվեց Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:

Հայ-վրացական բանակում միասնություն չկար: Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը: Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը: Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:

Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին: Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք: Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին: Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին:

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից: Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների:

484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը: Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ: Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց: Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները: Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային: Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին: Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը:

485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ: Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը: Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց: Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց: Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Բագրատունիներ

Բագրատունիներ

բագրԲագրատունիներ` հայ նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ V դ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII-VIII դդ Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ VII դ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689)։ Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX դ կեսերին։ VIII դ Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ IX դ վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն (տես Բագրատունիներ վրաց)։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ IX դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո): Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով: V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում (արաբական տիրապետության պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարքի նահանգ), իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների (վրացերեն՝ Բագրատիոնի) արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), Թամար թագուհին (1184–1213 թթ.): IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր (885 թ-ից): Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը: Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը: 893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.): Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում: Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Ռուբինյաններ

Ռուբինյաններ

Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում (1080–1219)։

Ծագում

Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։

Իշխաններ

Կիլիկյան Հայաստան

Ռուբեն Ա–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել Երուսաղեմի խաչակրաց պետության հետ։ Ռուբեն Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Կոստանդին Ա, ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է Վահկա բերդը և 1098–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել Եդեսիայի դքսության հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ Կոստանդին Ա–ի ավագ որդին և հաջորդը՝ Թորոս Ա1104–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարազաբա քաղաքներով, 1107–ին իշխան Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, 1111–ին հույներից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և Օշինը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին Լևոն Ա, հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ 1132–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան։ Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ Լևոն Ա պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն 1137–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ Թորոս Բ փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ Կիլիկյան Հայաստանի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է Թորոս Բ–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով ,Պան Սեբաստոս» տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ Թորոս Բ ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Թորոս Բ–ին հաջորդել է Մլեհ եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային Կիլիկիան։ 1173–ին Մլեհը վերակառուցել է Սիս քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ Մլեհին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ Ռուբեն Գ։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ Ռուբեն Գ 1180–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։

Թագավորներ

1187–ին Ռուբեն Գ գահը կամովին հանձնել է Լևոն Բ–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ 1198–ին, օծվելով «Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ», նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով Լևոն Բ ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։

Ձուլում

Լևոն Բ մահով սպառվել է Ռուբինյանների տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր Զապելը 1226–ին ամուսնացել է Կոնստանտին սպարապետի որդի Հեթում Ա–ի հետ, ով հանդիսացավ Հեթումյանների թագավորական

Հեթումյաններ

Հեթումյանները իշխանական տոհմ էին, որի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խուսափելով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ)։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը: Հեթումյանների տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ իշխանը, որը Լաբրոնը թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատին։ Սմբատի դուստրը ամուսնացել էր Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբոր՝ Վասիլի հետ։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ մարտում Սմբատը սպանվեց, իսկ Օշին Բ-ն գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։

Ստեփանեի սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելով և որդուն` Հեթումին պատանդ թողնելով` ազատվեց գերությունից։ Հեթումը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից, իսկ 1175 թ–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201 թ–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց կռվի գրավեց Լաբրոնը։ Հեթումը դարձավ կրոնավոր՝ Հեղի անունով։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։ 1126 թ–ին Կոստանդինը որդուն՝ Հեթումին պսակեց Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս։ Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի միասնությունից ծնվեց ինը զավակ։ Հեթում Ա-ն եւ Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր եւ չորս որդի՝ Լևոն, Թորոս, Ռուբեն, Վասակ։ Վասակը մահացել է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թ. Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնը գերի է ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մելքունը պապի հորդորով թողնում է արքունիքը և տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

Իսրայել Օրի

Էջմիածնի 1677թ. ժողովը և Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի պատվիրակությունը

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր:

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:

Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:

Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:

Օրին Հայաստանում. Անգեղակոթի ժողովը

Իսրայել Օրի

Իսրայել Օրի

Սյունիքի Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի և Օրու ջանքերով 1699թ. հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն: Այնտեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակելու բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ: Այդ նպատակով մելիքներն իրենց կնիքներով և ստորագրություններով հաստատված նամակներ են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին:

Հովհան Վիլհելմին ուղարկված նամակում հայ մելիքներն ու զինվորականները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը: Նրանք միաժամանակ հայտնում էին, որ փոքրաթիվ օգնական զորքով Հայաստան ժամանելու պարագայում իրենք Հայաստանի թագավորությունը վերականգնելու համար անմիջապես զինված ապստամբություն կբարձրացնեն: Ռազմական օգնության դիմաց մելիքները պատրաստակամ էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր: Նրանք տեղեկացնում էին նաև, որ իրենք ռազմական պատրաստություն են տեսնում և երբ իշխանի զորքերը ժամանեն Հայաստան, իրենք անմիջապես կապստամբեն՝ պարսիկներին երկրից դուրս քշելու համար:

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը

Հովհան Վիլհելմ

Հովհան Վիլհելմ

Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում է Հայաստանի ազատագրության ծրագիր և ներկայացնում Հովհան Վիլհելմին: Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար: Ծրագրում կարևոր տեղ էր հատկացվում ինչպես Եվրոպայից սպասվող օգնությանը, այնպես էլ Հայաստանում հայկական ապստամբական ուժերի մասնակցության հարցին: Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել և ազատագրական շարժման մեջ ընդգրկել նաև օսմանյան լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանը: Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ նրանց տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ Թուրքիայի հետ 1699թ. արդեն կնքել էին հաշտության պայմանագիր:

Եվրոպայում երկար դեգերելուց և հաջողության չհասնելուց հետո Իսրայել Օրին համոզվեց, որ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության դեմ պայքարում Հայաստանի համար իրական դաշնակից այդ պահին կարող է լինել միայն Ռուսաստանը:

Իսրայել Օրին Ռուսաստանում

1701 թ. ամռանը Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս I կայսրին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու իր ծրագիրը: Նախատեսվում էր կազմակերպել 25-հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան: Այնուհետև ռուս-վրացական զորքերին պետք է միանային նաև ապստամբություն բարձրացրած հայերի զինված ուժերը: Ենթադրվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել շատ կարճ ժամանակում, որովհետև թուլացած Պարսկաստանը չէր կարող դիմադրել այդ միացյալ բանակին:

Պետրոս I

Պետրոս I

Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, հուսադրում է Իսրայել Օրուն, թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով: Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան: Դեսպանության ղեկավար նշանակվեց Իսրայել Օրին, որին տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան: Դեսպանության նկատմամբ կասկածներ չհարուցելու նպատակով Իսրայել Օրին նախ գնաց Եվրոպա: Նա իր հետ վերցրեց նաև Հռոմի պապի նամակը՝ ուղղված պարսից շահին, որտեղ խնդրում էր քրիստոնյա բնակչության նկատմամբ հալածանքներ թույլ չտալ:

Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները

Ռուսաստանում ստանալով Պետրոս I-ի հանձնարարություններն ու նամակները՝ Ի. Օրին 1708թ. հասավ Շամախի քաղաք: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը Անդրկովկասում մեծ տպավորություն գործեց: 1709թ. Ի. Օրին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Անդրկովկասում նա կապեր հաստատեց Ղուբայի և Շամախու խաների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար պայքարելու պատրաստակամություն հայտնած տարբեր գործիչների հետ: Նա մեծ աշխատանք կատարեց նաև Ռուսաստանի նկատմամբ համակրանք ստեղծելու ուղղությամբ:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ Արցախ:

Մեծ է Իսրայել Օրու գործունեության նշանակությունը ազատագրական պայքարի պատմության մեջ: XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազատագրական շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ: Նա Հայաստանի ազատագրության հարցը դրեց գործնական հողի վրա՝ այն կապելով Ռուսաստանի հետ: Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր հնարավոր դաշնակիցներին համախմբելու նշանակությունը: Այդ պատճառով էլ բանակցություններ էր վարում ինչպես վրաց Արչիլ թագավորի, այնպես էլ պարսկական տիրապետությունից դժգոհ շրջակա մահմեդական տիրակալների հետ:

Պատասխանում եք հետևյալ հարցերին․💖

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։Հաջորդ նշանավոր սոցիալական շարժումը հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Այն առաջացել էր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, չուներ պետականություն՝ ոչ արևելյան (428), ոչ արևմտյան հատվածներում (389)։

 

2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

(——————–)

 

3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։

Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երկրորդ անգամ կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։Սասանյան Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար։ Ռազմական գործողությունները հիմնականում մղվել են Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը։ Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մոտ 20 տարի (572-591)։575 թվականին պարսիկներն ու բյուզանդացիները համաձայնության եկան և զինադադար կնքեցին. մեկ տարի անց ռազմական գործողությունները վերսկսվեցին: 580 թվականին բյուզանդական զորաբանակի հրամանատարներն են նշանակվել Մորիկը (երկու տարի անց՝ կայսր, 582-602) և ծագումով հայ Ներսես զորավարը։ 589 թվականին Վահրամ Չուբինի գլխավորությամբ ապստամ­բություն է բռնկվել Որմիզդ շահի դեմ: Նրանք կուրացրել են պարսից արքային և գահ բարձրացրել նրա որդի Խոսրովին: Դժգոհ լինելով նաև նրանից՝ ապստամբները փորձել են ասպարեզից հեռացնել նրան: Խոսրովը բյուզանդացիներին խոստացավ է գահին հաստատվելուց հետո հրաժարվել Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի մի շարք տարածքներից: Մորիկն ընդունեց Խոսրովի առաջարկը և նոր զորամասեր ուղարկեց արևելք։ Պարսից իշխանության դեմ ապստամբեցին նաև Տուրուբերանի բնակիչները. 15 հազարանոց հայկական բանակը Մուշեղ Մամիկոնյանի և Սմբատ Բագրատունու գլխավորությամբ ոտքի կանգնեց․

4․  Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։

Թեոդորոս Ռշտունի (590 – 656ԴամասկոսՈւղղահավատ խալիֆների պետություն), մարզպան և Հայոց իշխան՝ 639-654 թվականներին, ընդհատումներով և զորավար։Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ։ Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։

7-րդ դարի սկզբին մինչ այդ տերությունների ուշադրությունը չգրավող ու մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչության կյանքում տեղի ունեցան դարակազմիկ իրադարձություններ։ Արաբները ապրում էին առանձին ցեղերով կամ ցեղախմբերով։ Խիստ տարածված էին ցեղական բարբառները։ Գերիշխող կրոնը հեթանոսությունն էր, կային նաև քրիստոնեական ու հուդայական համայնքեր։ 7-րդ դարի սկզբին թերակղզու վաճառաշահ քաղաքներից մեկի՝ Մեքքայի ալ-Կուրեյշ ցեղի ներկայացուցիչ արաբ վաճառական Մուհամմադը հիմնում է նոր միաստվածային կրոն՝ իսլամ (արաբ․՝ الإسلام‎‎՝ հնազանդություն), և հորջորջվում որպես ալ-ռասուլ (արաբ․՝ رسول‎‎, մարգարե)։ Նոր կրոնը հնազանդություն էր քարոզում պետության ղեկավարի՝ խալիֆի նկատմամբ։ Միաժամանակ բոլոր մուսուլմաններին պարտադրվում էր «սրբազան պատերազմ» մղել «անհավատների», այսինքն՝ ոչ մուսուլմանների, առաջին հերթին՝ հեթանոսների դեմ։Արաբական ցեղերը շուտով միավորվում են մեկ պետության կազմում։ Այն օտար աղբյուրներն անվանում են խալիֆայություն, քանի որ նրա ղեկավարը խալիֆն էր (արաբ․՝ خليف‎‎՝ փոխարինող)։ Տերության ինքնանվանումը ալ-Դաուլա ալ-Արաբիյյա էր (արաբ․՝ الدولة العربية‎‎՝ արաբական պետություն)։ Այդ ժամանակ երկարատև պատերազմներից թուլացել էին Մերձավոր Արևելքի երկու հզոր պետությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Հպատակ ժողովուրդները պատրաստ չէին լուրջ դիմադրություն ցույց տալ նոր թշնամուն։ 636 թվականին Պաղեստինում՝ Յարմուքի ճակատամարտում արաբները հաղթում են բյուզանդացիներին, իսկ 638 թվականին գրավում Երուսաղեմը։ Դրան հաջորդում է Սիրիայի, Եգիպտոսի ու Հյուսիսային Աֆրիկայի գրավումը։ Այդ ընթացքում նվաճվում է Սասանյան Պարսկաստանը։ 642 թվականի Նեհավենդի ճակատամարտից հետո արաբները գրավում են նաև Միջին Ասիան, Ինդոս գետի հովիտը։ Այդպես ստեղծվում է մինչ այդ գոյություն ունեցած պետություններից ամենամեծը՝ Արաբական խալիֆայությունը։

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

Աղվանք, Բուն Աղվանք կամ Կովկասյան Ալբանիա (չշփոթելԱրևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ (Տե՛ս Հայք-Աղվանք սահմանի հարցը)։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։Արմինիա կուսակալություն կամ Հայաստանի ամիրայություն, Հայաստանի կիսանկախ վիճակն էր Արաբական խալիֆայության կազմում։ Հայաստանն արաբների օրոք կառավարում էին արաբ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Դրան վերջ դրվեց 885 թ-ին, երբ Հայաստանը հռչակվեց թագավորություն։ Էմիրայությունը, բացի պատմական Հայաստանից ժամանակ առ ժամանակ ընդգրկել է նաև Միջագետքն ու Ատրպատականը, մինչև Կովկասյան Մեծ լեռներ։ Երկիրը կառավարվել է արաբ ոստիկանի կողմից, ում նստավայրը եղել է Դվին քաղաքը, չնայած փաստացի իշխանությունը գտնվում էր հայազգի իշխանների ձեռքում։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

Վարդանակերտի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 702 թվականի դեկտեմբերին Արարատ լեռան հյուսիսային ստորոտին։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին հայերը բանակեցին Վարդանակերտ ավանում։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ/

 

ՊաՊ ԹաԳաՎոՐ💖

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին[3]։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Արշակ Բ արքայի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի ձերբակալությունից հետո Մեծ Հայքում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ Շապուհ Բ Երկարակյացը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը[7]։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել Հռոմեական կայսրության ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը Փառանձեմ թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում, որը Արշակունիները խլել էին Կամսարականներից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ Լեոյի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։

Փառանձեմ թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։

Բանակցություններ է սկսվում պաշարվածների և պարսիկների միջև։ Հայր մարդպետը մտնում է բերդ և սկսում բանակցել Փառանձեմի հետ, նա անպատվում է թագուհուն և պահանջում դադարեցնել պաշտպանությունը, քանի որ այն անիմաստ է, սակայն Փառանձեմը անդրդվելի էր[8]։ Փառանձեմի մոտ բանակցությունների են գալիս նաև ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ովքեր նույնպես հորդորում են թագուհուն անձնատուր լինել, սակայն տեսնելով Փառանձեմի արցունքները՝ խղճում են նրան և նորից դառնում դավաճան, բայց այս անգամ նրանք դավաճանում են Շապուհին։ Նրանք քննարկում են և որոշում վերադառնալ պարսկական բանակ և հայտնել, որ հայերը երկու օր ժամանակ են խնդրում անձնտուր լինելու համար։ Պարսիկները թուլացնում են պաշարումը, իսկ բերդապահները միանգամից հարձակվում են պարսիկների վրա և ջարդում նրանց։

Իմանալով այս ամենի մասին՝ Վաղես կայսրը ոգևորվում է և որոշու է օգնական զորք ուղարկել Մեծ Հայք։ Երբ պարսից Շապուհ արքան իմանում է իր զորքի պարտության մասին, ինչպես Ամմիանոսն է նշել, ընկավ «գազանային կատաղության մեջ»[9]։ Նա հսկայական զորք է հավաքում և անձնամբ արշավում դեպի Մեծ Հայք, իսկ դավաճան ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ինչպես նաև Պապը անմիջապես փախչում են Տայոց աշխարհի անտառներ, որտեղ թաքված են մնում մի ամբողջ 5 ամիս։ Շապուհը միանգամից գնում է Արտագերսի վրա պաշարում այն և գրավում։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ բերդը թույլ էր, քանի որ ներսում ինչ-որ համաճարակ էր տարածվել՝ հավանաբար ժանտախտ։ Գերի է ընկնում նաև Փառանձեմ թագուհին, ամբողջ արշակունյաց գանձերի հետ միասին, սակյան Շապուհին դա չի բավարարում։ Նա ավերում է ԱրտաշատըՎաղարշապատըԵրվանդաշատըԶարիշատը և Զարեհավանը։

Փառանձեմը գերեվարվում է Պարսկաստան[10]

Aquote1.png Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ… և թագավորի առաջը հանեցին…Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին… և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։

– Փավստոս Բուզանդը Փառանձեմի սպանության մասին
Aquote2.png

Հայստանում ասպատակություններն էին շարունակում հայ դավաճան նախարարներ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, սակայն Վահան Մամիկոնյանը ազգին դավաճանելու պատճառով սպանվում է իր որդու՝ Սամվել Մամիկոնյանի կողմից[11]։

Գահակալական շրջանԽմբագրել

Ներսես Մեծ կաթողիկոս

Պապ թագավորը սկսում է իր գահակալությունը շատ դժվարին ժամանակաշրջանում։ Իր հոր նման նա փորձում էր արշակունյաց խարխուլ գահը նորոգել երկու կարևորագույն սյուների օգնությամբ՝ սպարապետություն և կաթողիկոսություն։ Սպարապետ է դառնում Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Պապ թագավորը, դիմելով Ներսես Մեծին, կարողանում է վերացնել Արշակունյաց և Լուսավորչական տոհմերի միջև գտնվող ատելությունը և Ներսես Մեծը նորից սկսում է երևալ արքունիքում։ Մյուս կարևոր ձեռքբերումը, որը պետք է կատարեր Պապ թագավորը՝ ռազմական ուժը մեծացնելն էր։ Իր գահակալման սկզբում հայոց զորքի թիվը հասնում էր ընդամենը 10 հազարի։ Այդպիսի ուժերով անհնար էր դիմագրավել պարսից հսկայական ռազմական ուժին, այդ պատճառով Վաղես կայսրը ուղարկում է մի հռոմեական կայազոր, որը ապահովում էր հայոց խաղաղությունը որպեսզի պարսիկները նորից չավիրեն Մեծ Հայքը։

Այս պատճառով Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին[12], սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ․ նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուխները ուղարկում Շապուհին։

Շապուհը ցանկանում էր արշավել Մեծ Հայք, սակայն հայ-պարսկական սահմանում հերթապահում էր Արինթեոսի հռոմեական կայազորը։ Շապուհը պատվիրակություն է ուղարկում Վաղեսի մոտ և խնդրում հավատարիմ մնալ 363 թվականին հռոմեա-պարսկական պայմանագիրը, որը Ամմիանոսը անվանել է «ամոթալի պայմանագիր», սակայն Վաղեսը մերժում է նրան և նույնիսկ զգուշացնում, որ արշավելու է Վիրք և դուրս քշի Վիրքի պարսից դրածո արքային։ Շապուհը կատաղում է այս պատասախանից և 371 թվականին սկսում է արշավանքը ընդդեմ հայ-հռոեմականան ուժերի։