Պահանջմունքեր

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ է բավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Մարդկային պահանջմունքները մարդու կարիքներն են, որոնք անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն): Տնտեսական բարիքները տնտեսական պահանջմունքների բավարարման միջոցներն են։ Բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք պահանջողներ ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը։

Մարդ

Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։

 

Այսինքն նա ունի հոդաբաշխ խոսք, գիտակցություն, բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ (մտածողություն, հիշողություն, երևակայություն և այլն), ընդունակ է ստեղծելու աշխատանքային գործիքներ և օգտագործել դրանք հասարակական գործունեություն ծավալելիս։ Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։

 

Քանի որ գիտակցությունը, խոսքը, միտքը մարդը չի ժառանգում, այլ ձեռք է բերում կյանքի ընթացքում կրթության ու դաստիարակության շնորհիվ, ապա օգտագործում ենք “անհատ” (ինդիվիդ) հասկացությունը։ Դա բացատրվում է նրանով, որ անձնավորություն չի ծնվում, անձնավորություն դառնալու սկզբնափուլ կա, որն ունի այդպիսին դառնալու միայն կենսահոգեբանական նախադրյալներ, և եթե պայմաններ ստեղծվեն, ծնված մարդը անձի չի վերաճի։

Այսինքն “անհատը” կենսաբանական օրգանիզմ է, կենսաբանական տեսակ և այդ տեսակի ընդհանուր գենոտիպային ժառանգական հատկությունների կրողը։

 

Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

 

Հիշեք հանրահայտ “Մաուգլի”-ի օրինակը։ Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ ծնվում են որպես անհատ, այսինքն՝ կենդանի օրգանիզմ, որն ընդունակ է անձ դառնալու։ Ի դեպ կենդանական աշխարհում ամենաանօգնական էակը մարդն է:

 

Միակ հոգեբանական պայմանը, որը մարդուն պետք է կանգնեցնի անձ դառնալու ուղու վրա, մեծահասակների փորձին, հասարակական-պատմական փորձին տիրապետելն է:

բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները: Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով` խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն` փոխադարձ կապեր:

 

Խոցելի խումբ

 

Խոցելի խումբը հասարակության ցանկացած խումբ կամ մաս է, որի համար ավելի մեծ է խտրական գործելակերպերի, բռնության, բնական կամ բնապահպանական աղետների ենթարկվելու, կամ տնտեսական բարդությունների բախվելու վտանգը, քան պետության սահմաններում հասարակության այլ խմբերի համար։