Ֆեմինիզմ🦾

ճիշտա ես ֆիմինիստ ցեմ բայց ինձ շատ հետաքրքրեց։

              💜

Ֆեմինիստական շարժման խորհրդանիշը, որն իրենից ներկայացնում է բռունցք՝ (պայքարի և արդարության նշան) պատկերված Վեներայի հայելու վրա (կնոջ խորհրդանիշ)։ Մանուշակագույնը ֆեմինիզմի ավանդական գույնն է։
քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսություն ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական,անձնական և սոցիալական իրավունքների։Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան, պաշտպանել կանանց և աղջիկներին բռնաբարությունիվ, սեռական ոտնձգություններից և ընտանեկան բռնուրյունից: Հագուստի մեջ փոփոխությունները և ընդունելի ֆիզիկական գործունեությունը հաճախ ֆեմինիստական շարժումների մաս են կազմել։Չնայած նրան, որ ֆեմինիստական քարոզչությունը հիմնականում եղել և մնում է կենտրոնացած կանանց իրավունքների վրա, որոշ ֆեմինիստներ, այդ թվում՝ Բելլ Հուքսը, հավատացած են, որ տղամարդիկ նույնպես տուժում են ավանդական գենդերային դերերից։Տարիների ընթացքում մշակվել են տարբեր տեսակետներ և նպատակներ ներկայացնող բազմաթիվ ֆեմինիստական շարժումներ և գաղափարախոսություններ։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ քննադատվել են, քանի որ հաշվի էին առնում միայն սպիտակամորթ, միջին դասի և կրթություն ստացած կանանց։ Այս քննադատությունը հանգեցրել է ֆեմինիզմի էթնիկապես առանձնացված կամ բազմամշակութային ձևերի ստեղծմանը, այդ թվում՝ սև ֆեմինիզմի և ինտերսեկցիոնալ ֆեմինիզմի:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *