,,Ռեկրեացիոն ռեսուրսներ,, նախագծով հանդիպում զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ

https://rozakhaca.files.wordpress.com/2021/11/img-d63f7c94ac2a7cd830113957d4ca484c-v.jpg?w=768   

Այսօր հետաքրքիր և ճանաչողական հանդիպում ունեցանք զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ։ Օրակարգում ` զբոսաշրջության մասին ընդհանուր տեղեկություններն էին, ճանաչողությունն ու մասնագիտական զարգացումը։

 

 

Հանդիպումը տեղի ունեցավ ,,Ռեկրեացիոն ռեսուրսներ,, նախագծի շրջանակներում։ Այսօր խոսեցինք զբոսաշրջության մասին, նրա հետաքրքիր անկյունների, դրական կողմերի մասին։ Փորձեցինք վեր հանել որոշ խնդիրներ։ Մասնագետները մեզ հետ կիսվեցին իրենց մասնագիտական կարողություններով, ունակություններով, մեզ պատմեցին շատ հետաքրքիր, զվարճալի դեպքեր, որոնք տեղի են ունեցել իրենց տուրերի, ճամփորդությունների ժամանակ։ Կարծում եմ շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *