Մարիա Մոնթեսորի

1898 թվականին Մարիան որդի ունեցավ։ Նրա հարաբերությունները երեխայի հոր հետ չհանգեցին ամուսնության, և նա հանձնեց որդուն տուն-ինտերնատ, զգալով, որ իր առաքելությունն այս կյանքում՝ մյուսների երեխաներին նվիրվելն է։ 1907 թվականի հունվարի 6-ին բացվեց առաջին «Մանկան տունը», որտեղ աշխատում էին Մարիա Մոնտեսսորիի սկզբունքներով։ Նա մանկապարտեզի կառավարիչն էր և խստորեն հետևում էր, որպեսզի ամեն բան արվի ինչպես հարկն է։

Մարիա Մոնթեսորիի պատվիրանները

Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:

Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:

Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:

Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:

Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:

Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։  Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։  Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։ 

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100սմ և ավելի։

Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով: Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը:Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:Շարժիչ  նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:Խառը  նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր: Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։Ըստ գործառական բնույթի նեյրոնները լինում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական:Ձգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում ԿՆՀ: Նրանց մարմինները տեղադրված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում: Շարժողական նեյրոնները  գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին:Միջադիր նեյրոնները տեղադրված են ԿՆՀ-ում և կապ են հաստատում զգայական և շարժողական նեյրոնների միջև:

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասայինբաժիններից։ նյարդային.jpgԿենտրոնական նյարդային համակարգըկազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ  և սպիտակ նյութ։Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստների  կուտակումներից։ Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

Ծայրամասային նյարդային համակարգըկազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։Այն իր հերթին բաժանվում է մարմնական և վեգետատիվ (ինքնավար)համակարգերի։ Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժողական ռեակցիաները, այդ թվում կամային շարժումները։ Վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները։ Այն բաժանվում է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժինների։Վեգետատիվ նյարդային համակարգՎեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը ծայրամասային նյարդային համակարգի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է պարասիմպաթիկ և սիմպաթիկ բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

 

առնձնահատկություններով տարբերվում է մարմնական նյարդային համակարգից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային մկանները։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու գլխուղեղի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող վեգետատիվ հանգույցներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։ Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական: Պարասիմպաթիկ կորիզներընյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։ Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։

 

Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։ացետիլխոլինն է

Ստուգողական աշխատանք

Նշել ճիշտ պատասխանը: Ինչի՞ վրա է (են) ազդում վահանագեղձի արտադրած հորմոնը:

 

Արյան մեջ գլյուկոզի քանակի

Ճիշտ են բոլոր պատասխանները

Օրգանիզմի հասակի

Օրգանիզմում նյութերի փոխանակության կարգավորման

Ընտրել ճիշտ պատասխանը:Ի՞նչ են (է) արտադրում ուրցագեղձը:

 

Նշել ճիշտ պատասխանը:

 

Հասուն տարիքում վահանագեղձի թերգործառույթը առաջացնում է՝

 

Բազեդովյան հիվանդություն

Լորձայտուց

Գիգանտիզմ

որոշել ճիշտ պատասխանը

 

Որտեղ է/են գտնվում/բացվում մակերիկամները:

 

Պատասխան՝

 

Ընտրել ճիշտ պատասխանները: 1. Որն է նշվածներից օրգանիզմի կենսագործունեության կարգավորման տեսակ: Պատասխան՝ ՆյարդայինՄարսողականՇնչառականԱրտազատական 2. Կենսագործունեության ո՞ր գործընթացների վրա են ազդում ռեֆլեքսները նյարդային կարգավորման ժամանակ:

 

Թքարտադրության

Մկանների կծկման ուժի

Ճիշտ են բոլոր պատասխանները

Անոթների լուսանցքների մեծացման և փոքրացման

Հայոց ազգային տոները

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:

 

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

 

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

 

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

 

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

 

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

 

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:

 

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

 

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

 

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց

Օձի հեքիաթը

ՕՁԻ ՀԵՔԻԱԹԸ

 

Ժամանակով մի ռըշպար մարդ կար, չորս-հինգ տղա ուներ, բիրադի մանդր, խմորակեր, ինքն էլ քյասիբ, ողորմելի. աշխատում էր, աշխատում էր, էլի սո՛ված, սո՛ված:

 

Մի իրիկուն նստեց կնկա մոտը, ասեց.— Ա՛յ կնիկ, ես էգուց պտի էթամ ղարբություն՝ աշխատելու։

 

— Էթում ես՝ գնա՛, ըստեղ մնում ես ի՞նչ օգուտ։

 

Տղեն առավոտը քնատեղիցը վե կացավ, հինգ օր գնաց, հասավ մի քաղաք։ Էդ քաղաքի միջին ման էր գալի, տեհավ մի կնիկ բալկոնումը կաննած էր, եբոր մոտացավ, էդ կնիկը ձեն տվեց,ասեց.— Ա՛յ տղա, վի՛րև արի, վի՛րև արի:

 

Տղեն շատ ուրախացավ, ասեց.— Լա՛վ ա, հարուստ կնիկ ա, գործի կդնի։

 

Գնաց բանձրացավ բալկոնը, կնիկն ասեց.— Ա՛րի նեքսև։

 

Տղեն ասեց.— Գո՞րծ կա, ասա անեմ, գամ նեքսև ի՞նչ անեմ։

 

— Հլա ա՛րի նեքսև, եդով։

 

Տղեն ամոթու մտավ նեքսև, կուչ էկավ, կաննեց։

 

Ասեց.— Խի՞ ես կաննել, ա՛րի նստի։

 

Կռնիցը բռնեց, նստացրեց։ Սկսեց հացի պատրաստություն տենալը։ Եբոր հացը բերեց, իրար հետ նստեցին, կերան։

 

Հացը ուտելուց եդը տղեն ասեց.— Խանո՛ւմ, դե ի՛նչ անելու եմ, ասա՛, վե կենամ, անեմ։

 

Ասեց.— Նստի՛, խոսանք հլա։

 

Եբոր նստեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ աղա, ինձ կառնե՞ս:

 

Տղի սարսափը բռնեց, ասեց.— Խանո՛ւմ, էդ ի՞նչ ես ասում:

 

Վե կացավ որ կաննի, փեշը բռնեց.— Խի՞ ես վե կենում,— ասեց։

 

Ասեց.— Խանո՛ւմ, ես մի քյասիբ մարդ, էս տների տիրոնչը ես ո՞նց առնեմ։

 

Ասեց.— Բա՛ն չկա, ես քեզ կառնեմ։

 

Տղեն ասեց.— Չէ՛, չե՛մ առնի, ես երկուղ եմ անում քեզանից:

 

Ասեց.— Խի՞ ես երկուղ անում, ինձ չես հավանո՞ւմ։

 

Ասեց.— Հավանում եմ, համա էդ սիրունությունի, էդ հարստությունի տեր աղջիկը ո՞նց լայաղ կանի, ինձ կառնի։

 

Վե կացավ, գնաց։

 

— Ա՛յ աղա, ո՞ւր ես էթում, ո՞ւր ես էթում։

 

Տղեն անկաջ չարեց, վեր էկավ գնաց։ Գնաց մինչև իրիկուն ման էկավ, իրիկունը գնաց խանը պառկեց, տեսավ լուն մի դհիցը, ոչիլը դհիցը, մինչանք լիս քունը չտարավ։

 

Ասեց. «Ափսո՜ս, նրան պտի առած ըլնեի, հմի փափուկ դոշակի վրա պառկած կըլնեի։— Ասեց.— Առավոտը վե կենամ, էթամ էլի էն քուչեն, եբոր կանչեց, կէթամ, կառնեմ»։

 

Առավոտը ոըշպարը վե կացավ, էլի ման գալով էկավ հասավ էդ բալկոնի տակը։ Էդ աղջիկը բալկոնումը կաննած էր, դրան տենալուն քիմի, կանչեց.— Ա՛րի վիրև, ա՛րի վիրև,— ասեց։

 

Էդ տղեն գնաց վիրև։ Եբոր գնաց վիրև, էլի ամանչեց, ամոթու կաննեց բալկոնումը, նեքսև չմտավ։ Աղջիկը կռնիցը բռնեց, տարավ նեքսև, էլի նստացրեց, բերեց հաց դրեց, նստեցին կերան։

 

Կերան, խմեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ տղա, ա՛րի ինձ առ, չե՛ս փոշմանի։

 

Ասեց.— Ո՞նց անեմ, էս տների տերը, էս կարողության տերը կարող ա մի իսկական ունենա, գա ինձ սըպանի։

 

Ասեց.– Ո՛չ ասկական, ո՛չ բարեկամ, ոչ մի բան չունեմ ես, ա՛ռ, չես փոշմանի։ Սավայի էս տները, տասը հատ էլ դուքան ունեմ բաղարումը, մեկումը դու նստի առըտուր արա, իննը տու քրեհով։

 

— Ո՛ր ասում ես, կառնեմ,— ասեց տղեն։

 

Աղջիկն ուրախացավ, վե կացավ, ջուր դրեց, տաքացրեց, դրեց դրան թեշտը, լեղացրեց, բերեց մի թամուզ ձեռք շոր հագցրեց ասեց.— Դե գնա՛, տերտերին կանչա՛, թող գա մեզ պսակի։

 

Տղեն վե կացավ վազեց, տերտերին վե կալավ, բերեց։ Էկավ տերտերը պսակեց, թողաց գնաց։

 

Աղջիկն ասեց.— Հմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրվում. ես միս չեմ ուտում, միս մի բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը ա՛ռ, կե՛։

 

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, չե՛ս ուտի՝ չե՛մ բերի։

 

Վե կացան, իրար ճիտ արին ու քնեցին։ Քե՜ֆը դրանց քեֆն էր։

 

Ըտենց ապրեցին իրեք տարի։

 

Իրեք տարուց եդը դուքանումը նստած վախտը