Կալավան

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), 14-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։

Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։

Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Բնակավայրի ներկայիս բնակիչները գաղթել են 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *