ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Արարատի մարզ
Տարածքը՝ 2096քկմ
Բնակչությունը՝ 258,0 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արտաշատ

Արարատի մարզը գրեթե ամբողջությամբ, ֆիզիկաաշխարհագրական տեսակետից, գտնվում է Արարատյան գոգավորության հատակային հատվածում՝ Արարատյան դաշտում (սարահարթ)։ Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատը տարածքի փոքրությամբ երկրորդն է, բայց խիտ բնակեցված մարզ է:

Դրա համար զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, բերրի հողերը և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը: Ընդհանուր է նաև գյուղատնտեսության մասնագիտացումը (բանջարաբոստանային, խաղողագործական և պտղաբուծական ուղղվածության բուսաբուծություն), որը հիմք է ծառայում պահածոների և գինու-կոնյակի արտադրության զարգացման համար:

Տարածքը, սահմանները, աշխարհագրական դիրքը: Արարատի մարզը կազմավորվել է Մասիսի, Արտաշատի և Արարատի վարչական նախկին շրջանների միավորումից: Արարատի համար կարևոր հանգամանք է Երևանին անմիջական հարևանությունը: Սա տարանցիկ տրանսպորտային աշխարհագրական դիրք է գրավում ՀՀի հյուսիսային և հարավարևելյան մարզերի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության համար:

Արարատի մարզ

Բնական պայմանները և ռեսուրսները— Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է (սարահարթ) և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզի լեռնային մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի, Դահնակի Երանոսի միջին բարձրության լեռները: Վերջիններիս նախալեռներում ՝ չորային կլիմայի պայմաններում, հիմնականում ջրամերժ ապարների վրա գոյացել է լանդշաֆտի յուրահատուկ տիպ ՝ վատահողեր ( բեդլենդներ ): Այստեղ մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն: Արաքսի Ազատ ու Վեդի վտակների վերին հոսանքում առանձին կղզյակներով պահպանվում է հայոց Խոսրով Կոտակ թագավորի IV դարում հիմնած անտառը։ Այստեղ մթնոլորտային տեղումները նախալեռների ճեղքոտված ջրաթափանց ապարներով համարյա ամբողջությամբ ներծծվում են և հոսելով ստորգետնյա հուներով սնում են Արարատյան արտեզյան ավազանը: Լավայատակ ջրերի ելք արդյունք է նաև Այղր (Մեծամոր) լիճը։

Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 300 մմ: Ամառը շոգ է, տևական (45 ամիս): Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40°C+42°C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ: Գարունը կարճատև է: Առաձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասնանում են այգիների ու դաշտերի բարիքները: Մարզի հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են: Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները: Բնական հողածածկը, որը հումուսով աղքատ գորշահողերն են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ: Կան նաև աղուտներ և աղտուտներ:

Արարատի մարզում է գտնվոuմ Խոր Վիրապի վանքը, ուր, ըստ ավանդության, աքսորված է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Մարզի Զանգակատուն գյուղում ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն – թանգարանն է:

Բնակչությունը:

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ մարզերի շարքում գրավում է երկրորդ տեղը: Բնակչության թիվը կտրուկ ավելացել է, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին և Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից տասնյակ հազարավոր հայեր վերաբնակվել են այս տարածքներում:

Արմավիրի մարզ

Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արմավիրի մարզ | Թոնդրակ

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Արմավիրի մարզը,տարածքով ամենափոքրն է,բայց բնակչությամբ ամենախիտ մարզն է Արմավիրը։Մարզնեկտրոնը Արմավիր քաղաքն է։Մարզն ունի 94գյուղ 3քաղաք՝Արմավիր,Էջմիածին,Մեծամոր։

Կլիման շատ չոր է,մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։Արմավիրի մարզում է գտնվում ատոմակայանը,որը ապահովում է տարածաշրջանի էլեկտրաէներգիան,գտնվում է Մեծամոր քաղաքում։

Մարզում կան շատ հետաքրքիր պատմամշակութային վայրեր՝մետաղաձուլարանը,Արգիշտիխինիլը քաղաքի ավերակները,Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրի մնացորդները։ Մարզը կարևոր է ամբողջ հայության համար,Էջմածնում է գտնվում Մայր աթոռը,Հայաստանի հոգևոր կենտրոնն է։

Պատրաստել տեսանյութ Արմավիր մարզի վերաբերյալ։

Գործնական աշխատանք

Ուրվագծային քարտեզի վրա նշել կամ քարտեզագրել Հայաստանի Հանրապետության լեռնագրական միավորները

  • Շիրակի լեռներ-  Ցուլասար լեռ (2556 մ)- 40°54’7.59″С    43°58’15.62″В
  • Աշոցքի սարահարթ- 41° 2’14.98″С    43°51’41.15″В
  • Փամբակի լեռներ- 40°41’50.99″С  44°30’51.41″В
  •  Բազումի լեռնաշղթա-  Ուրասար լեռ (2992 մ)- 40°58’24.89″С  44° 5’29.18″В
  • Եղնախաղ-Մեծ Եղնախաղ (3042 մ)-
  • Ջավախք-  Աչքասար լեռ (3196 մ)- 41° 9’22.41″С  43°57’32.62″В
  • Վիրահայոց- Լալվար լեռ (2552 մ)- 41°10’48.43″С  44°31’40.51″В
  • Գուգարաց- Դժարսար (2244 մ)- 41° 0’10.69″С  44°45’22.35″В
  • Միափորի-  Միափոր (2993 մ)- 40°43’8.05″С  45°15’27.57″В
  • Բովաքարի-  Բովաքար լեռ (3016 մ)- 40°47’37.00″С  44°41’51.00″В
  • Իջևանի- Սառցապատ լեռ (2532 մ)- 40°50’4.00″С  44°57’9.00″В
  • Պապաքարի լեռներ-
  • Ծաղկունյաց լեռներ- 40°35’35.91″С  44°31’33.47″В
  • Թեղենյաց- Թեղենիս լեռ (2851 մ)- 40°30’0.00″С  44°31’59.00″В
  • Արեգունու-  Կարկտասար լեռ (2750 մ)- 40°36’2.59″С  45°11’49.47″В
  • Սևանի լեռներ- 40°26’13.45″С    45°32’44.99″В
  • Մռավի լեռներ- Գոմշասար լեռ (3724 մ)- 40°16’35.50″С    46°20’9.00″В
  • Արագածի լեռներ- Հյուսիսային գագաթ (4090 մ), – 40°31’23.47″С  44°11’40.67″В
  • Արայի լեռ (2606 մ)- 40°24’10.00″С  44°28’6.00″В
  • Գեղամա լեռներ-  Աժդահակ լեռ (3597մ)- 40°13’32.74″С  44°56’50.12″В
  • Վարդենիսի լեռնավահան- Վարդենիս լեռ (3522մ)- 40° 0’40.90″С  45°32’21.00″В

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Կոտայքի մարզ | Թոնդրակ

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կալավան

Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), 14-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։

Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։

Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։

Բնակավայրի ներկայիս բնակիչները գաղթել են 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

 

ՀՀ-թեստային առաջադրանք💖

1․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Սևանա լիճն արևմուտքից եզրավորվում է Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով:
2) Շիրակի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Բազումի լեռնաշղթայից մինչև Վիրահայոց լեռնաշղթա:
3) Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Իշխանասարն է:
4) Հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզում է
Արփայի գոգավորությունը

2․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

3. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:

2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանին

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լճի գոգավորությունն ունի տեկտոնական ծագում:
2) Սևանա լիճը զբաղեցնում է մոտ 5800 կմ2
մակերես:
3) Սևանից են սկիզբ առնում Գավառագետ և Արգիճի գետերը:
4) Սևանը հոսք ունեցող լիճ է:

5․ Ընտրել լճերի և նրանց աշխարհագրական դիրքի համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապույտ 1. Գեղամա լեռնավահան
բ. Քարի 2. Սյունիքի լեռնավահան
գ. Ակնա 3. Արագածի լեռնավահան
դ. Ալ 4. Զանգեզուրի լեռնաշղթա
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–4, բ–3, գ–1, դ–2
3) ա–2, բ–1, գ–4, դ–3
4) ա–2, բ–1, գ–3, դ–4

6․ Ընտրել գետերի և դրանցից սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Ախուրյան ա. Նալբանդի
  2. Հրազդան բ. Արմավիրի
  3. Արաքս գ. Շիրակի
  4. Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
    1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

7․ՀՀ բնակչության բնական աճի վրա ի՞նչը բացասական ազդեցություն չի
ունեցել.

1) գործազրկության աճը
2) տղամարդկանց արտագաղթը
3) ամուսնությունների թվի կրճատումը
4) թոշակային տարիքի բարձրացումը

8․ Լոռու մարզում գունավոր մետաղաձուլական կենտրոններ են.
1) Ախթալան և Տաշիրը 3) Ալավերդին և Ախթալան
2) Ստեփանավանը և Շամլուղը 4) Սպիտակը և Վանաձորը

  1. Գեղարքունիքի մարզում երկաթուղային կայարան ունեն.
    1) Մարտունին և Գավառը  3) Սոթքը և Սևանը
    2) Վարդենիսը և Վարդենիկը 4) Ճամբարակը և Մարտունին

10․Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ  3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ   4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

Ճամբորդություն դեպի Կենտրոնական Բանկ💙

Այսօր ընկեր Ելենայի հետ միասին այցելեցինք ՀՀ կենտրոնական բանկ։ Ջերմաչափվեցինք և առաջացանք։ Տեղավորվեցինք այնտեղի նախասրահում գտնվող  հետաքրքիր դրամներով  բարձիկների վրա և բանկային գիդը մեզ պատմեց մետաղադրամների ստեղծման և առևտրի զարգացման  պատմությունները։ Իմացանք շատ հետաքրքիր պատմություններ առաջվա մետաղադրամների մասին։

Թարգմանություն 🪐

Благодарность муравья💚

Сухой лист, на котором сидел муравей, был унесён течением реки. Крошечное сердце муравья воззвало к Богу о помощи.Бог побудил коршуна, летящего над рекой, спуститься к воде и клювом подхватить лист, внушив ему, что это рыба или лягушка. Птица была сильно разочарована, но муравей несказанно обрадовался, что оказался на твёрдой земле. Бог обернулся птицей и спас меня, подумал он и решил, что должен отблагодарить этого коршуна и всех других птиц.Однажды, во время своей утренней пробежки, он увидел, как охотник нацелил стрелу на птицу; помня, что птица спасла ему жизнь, муравей укусил охотника за пятку как раз в то мгновение, когда он приготовился выпустить смертоносную стрелу. Цель ускользнула, птица улетела и была спасена.Муравей заплатил свой долг.

Մրջյունի շնորհակալությունը։💚

Չոր տերևը, որի վրա նստած էր մրջյունը, գետի հոսանքը տարավ: Մրջյունի փոքրիկ սիրտը աղաղակեց Աստծուն օգնության համար:Աստված գետի վրայով թռչող թռչունը հուշեց իջնել ջուրը և կտուցով մի տերև վերցնել ՝ ասելով, որ դա ձուկ է կամ գորտ: Թռչունը շատ հիասթափված էր, բայց մրջյունը ուրախությունից հայտնվեց ամուր գետնի վրա: Աստված վերածվեց թռչնի և փրկեց ինձ, մտածեց նա և որոշեց, որ պետք է շնորհակալություն հայտնել այս ուրուրին և մնացած բոլոր թռչուններին: Մի օր, առավոտյան վազքի ժամանակ, նա տեսավ, թե ինչպես է որսորդը նետ նետում թռչնի վրա. հիշելով, որ թռչունը փրկել է նրա կյանքը, մրջյունը կծեց որսորդի ձեռքը հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր նետել մահացու նետը: Թիրախը փրկվեց, թռչունը թռավ և փրկվեց:Մրջյունը վճարեց իր պարտքը: